
Ֆրանսիայում անհայտ անձինք թալանել են էկոնոմիկայի նախկին նախարար Թիերի Բրետոնի փարիզյան բնակարանը, նրան ու կնոջը փակել զուգարանում, ապա բնակարանից տարել են ավելի քան 55 հազար եվրո, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով France Info-ին:
Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 21-ի գիշերը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի XIV-րդ թաղամասում:
Բրետոնը ներկայում ղեկավարում է Atos ընկերությունների խումբը։ Գողացված իրերի ընդհանուր արժեքը՝ ներառյալ ադամանդե ապարանջանն ու ոսկե ձուլակտորները, գնահատվել են ավելի քան 55 հազար եվրո: