Բորիս Ջոնսոնն իր ընկերուհուն կտեղափոխի՞ Դաունինգ սթրիթ. news.am
Advertisement 1000 x 90

Բորիս Ջոնսոնն իր ընկերուհուն կտեղափոխի՞ Դաունինգ սթրիթ. news.am

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը շուտով կտեղափոխվի Դաունինգ սթրիթ, որտեղ գնտվում է վարչապետի նստավայրը, հաղորդում է Reuters-ը:

Բրիտանական ԶԼՄ-ները հարց են ուղղում՝ արդյո՞ք Ջոնսոնն իր ընկերուհուն՝ Քերրի Սիմոնդսին, կտեղափոխի Դաունինգ սթրիթ:

55-ամյա Ջոնսոնը բաժանվել էր կնոջից անցած տարի 25 տարվա ամուսնությունից հետո:

«Նրա համար դժվար է այլ կնոջ հետ մտնել Դաունինգ սթրիթ, երբ նա դեռ ամուսնալուծության փուլում է»,- ասում է Լոնդոնի Հոլլոուեյ համալսարանի դասախոս Նիկոլաս Ալլենը:

Եթե 31-ամյա Սիմոնդսը միանա Ջոնսոնին նրա պաշտոնական նստավայրում, ապա նա կդառնա վարչապետի ամենաերիտասարդ ընկերուհին վերջին 173 տարում:

Սիմոնդսի և Ջոնսոնի հարաբերությունները վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում էին հայտնվել, քանի որ Ջոնսոնի հարևանները աղմկալի վեճից հետո ոստիկանություն էին կանչել:

Հարևանները Guardian պարբերականին հայտնել էին, որ լսել են, թե ինչպես է Սիմոնդսը բղավում՝ «Հեռացիր իմ բնակարանից»: Դրանից մի քանի օր անց ԶԼՄ-ներում տարածվեցին երջանիկ զույգի լուսանկարները, իսկ Ջոնսոնը հրաժարվել է խոսել այդ մասին:

news.am



Նման նյութեր