Մարինե Մանուչարյան. «#բարի լույս, անուշաբույր քաղաք իմ՝ Երևան»
Advertisement 1000 x 90

Մարինե Մանուչարյան. «#բարի լույս, անուշաբույր քաղաք իմ՝ Երևան»

Քանի որ աղբի մեքենաներ ու նոր աղբամաններ ենք ստացել, թույլ տվեք մի խնդրի մասին էլ բարձրաձայնել: Սիրելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Հյուսիսային պողոտան բառի բուն իմաստով ճենջի մեջ կորածա: Աղբամանն ու Սանիթեկը մի կերպ հասկանում եմ, բայց պողոտայի լվանալը սովորական երևույթ էր: Ամեն օր, առավոտ կանուխ լվացող մեքենան անցնում էր այնտեղով: Հիմա ոնց որ մեկը մի տոննա աղբաջուր լցրած լինի ու «խնամքով» չորացրած: Էն որ կոշիկներդ շիրայոտ հատակին են կպնում է՜, այ հենց տենց:

Ու մի բան էլ, Պուշկին-Տերյան խաչմերուկի աղբամանները նենց եք կորցրել, որ մի ամբողջ թաղամասի բիզնես ու բնակելի հատված ընդհանրապես չգիտի որտեղ գտնի: Էլի շարունակեք սպասել աղբատարներին, բայց էս հարցերին առանց դրանց էլ կարող եք լուծում տալ և համակարգել:

#բարի_լույս #անուշաբույր_քաղաք_իմ_Երևան

Մարինե Մանուչարյանի էջից: