Քեյթ Միդլթոնը կարող է ստանալ արքայադուստր Դիանայի տիտղոսը
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնը կարող է ստանալ արքայադուստր Դիանայի տիտղոսը

Քեյթ Միդլթոնը՝ որպես արքայազն Ուիլյամի կին, կրում է Քեմբրիջի դքսուհու տիտղոսը, սակայն պարզվում է, որ նա կարող է հույս ունենալ նաեւ այլ կոչման, որը պատկանում է նրա հանգուցյալ սկեսրոջը։

Որեշ աղբյուրներն պնդում են, որ հաջորդ միապետ կդառնա հենց արքայազն Ուլյամը եւ ոչ թե նրա հայրը՝ Չարլզը։ Ըստ լուրերի՝ Եղիասաբեթ Երկրորդի ավագ որդին երբեք իշխանության չի ձգտել, բացի այդ՝ նա չի ցանկանա լրացուցիչ պարտականություններ ունենալ, ներկայիս կենսակերպը գոհացնում է նրան։

Եվ եթե Ուլյամը զբաղեցնի գահը, Քեյթը կստանա թագուհի-կոնսորտի տիտղոսը։ Վկայակոչելով Բուքինգհեմյան պալատում ունեցած աղբյուներին՝ Expsess-ը հայտնում է, որ արքայազն Չարլզն ավագ որդուն կարող է զիջել ոչ միայն ժառանգման իրավունքը, այլեւ իր գործող տիտղոսը՝ Ուելսի արքայազն։ Այդ դեպքում Քեյթը կժառանգի Դիանայի տիտղոսն ու կդառնա Ուելսի արքայադուստր, ինչպես նրա հանգուցյալ սկեսուրը՝ Դիանա Սփենսերը։

news.am