Շրջապատին դուր գալու, կանացի, գեղեցիկ եւ գրավիչ լինելու համար աղջիկներն ու կանայք տարբեր հնարքների են դիմում՝ թանկարժեք եւ բրենդային հագուստ, պլաստիկ վիրահատություններ, կոսմետիկ միջամտություն, բարձրակրունկներ… Սակայն շատերը մոռանում են, որ կնոջ ամենակարեւոր զենքերը ինքնավստահությունն ու կանացիությունն են, որոնց կարելի է հասնել ներքին եւ արտաքին ներդաշնակությամբ: Իսկ ինչպե՞ս լինել մշտապես կանացի, հետաքրքիր եւ ցանկալի: Մինչ շատերդ կշտապեք մտածել, որ ամեն ինչ կապված է մեծ գումարների հետ՝ մոդել, գեղեցկության մրցույթների դափնեկիր եւ, պարզապես, շատ կանացի հայուհի Աննա Դեմիրխանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում շտապել է կոտրել կարծրատիպերը: Աննան, որն այսօր ունի իր մոդելային դպրոցը, որտեղ էթիկետի եւ մոդելնգի դասընթացներ է տալիս բազմաթիվ երիտասարդ աղջիկների, մեր ընթերցողների համար առանձնացրել է 10 հատկանիշ, որոնք ձեռք բերելու կամ էլ որոնցից ազատվելու դեպքում կարելի է բարձրացնել ինքնավստահությունն ու լինել կանացի, գեղեցիկ, երջանիկ ու ցանկալի:
Մոդելն, ինչպես միշտ, անկեղծ էր իր մեկնաբանություններում: Ահա, թե ինչ ստացվեց նրա հետ զրույցի արդյունքում:
5 հատկանիշ, որոնք ձեռք բերելով կլինեք կանացի
Բարություն եւ մարդասիրություն
Առանց այս հատկանիշների, կինը կին չէ, այլ՝ շրջազգեստ հագած սատանա: Շրջապատի հանդեպ սերն ու բարությունն արդեն կնոջը կանացի են դարձնում: Չէ՞ որ, ցանկացած կնոջ գլխավոր առաքելությունը մայրանալն է՝ բարի, հոգատար եւ նուրբ մայր լինելը: Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է չար կինը լինել կանացի:
Շատ կարդացեք
Նկատի չունեմ, թե կինն ամեն ինչից պետք է տեղեկացված լինի, բայց ամենից, գոնե, չնչին պատկերացում պետք է ունենա՝ այն, ինչն իրեն պետք է գալիս կյանքում: Հակառակ դեպքում, ինչպե՞ս պետք է հետագայում խնամի եւ դաստիարակի իր երեխաներին: Բացի դա, երբ կինը կարողանում է ցանկացած վայրում վարել խոսակցություն (բայց, իսկապես, գրագետ խոսակցություն, ոչ, թե ձեւացնելով՝ իբր շատ խելացի է), դա նրան առանձնակի հմայք է հաղորդում:Կարդալը շատ կարեւոր է՝ կնոջն, իսկապես, անհրաժեշտ: Կարդացեք գեղարվեստական գրականություն, գիտական, հոգեբանական, փիլիսոփայական գրքեր…
Ավելի մանրամասն՝ style.news.am