Հղիությունը երիկամներում քարեր համարող կինն անսպասելիորեն երեխա է ունեցել
Advertisement 1000 x 90

Հղիությունը երիկամներում քարեր համարող կինն անսպասելիորեն երեխա է ունեցել

«Աստված իմ» – բացականչել էր բուժքույրը : Նա ՈՒԶՀ էր  արել եւ երիկամների  հնարավոր խնդիրների փոխարեն պացիենտի որովայնում մեծ ընկերք եւ արդեն ամբողջությամբ ձեւավորված, ծնվելու պատրաստ երեխա տեսել»:

Անգլիայի Չելտնեմ շրջանից բազմազավակ Սեֆրոն Սնոուն չէր պատկերացնում, որ սպասում է հերթական, արդեն 8-րդ երեխային. նրան թվում էր, որ  փորում ցավերը կապված էին երիիկամների հետ:

Դա տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին: Սեֆրոնը ուժեղ ցավեր էր զգացել որովայնի եւ մեջքի շրջանում եւ շտապ օգնություն կանչել:

Վերջին մի քանի ամիսը նրան անհանգստացնում էին երիկամները եև կինը վստահ էր, որ իր մոտ ինչ-որ նոպա է:

«Երբ բժիշկները եկան, նրանք հարցրեցին՝ հղի չեմ արդյոք ես, ես նրանց ասացի, որ արդեն 1.5 տարի  ինձ մոտ ներարգանդային պարույր է դրված»:

Բուժքույրը զննել է 33-ամյա պացիենտին եւ, ի զարմանս բոլորի, հայտնաբերել, որ պացիենտը, այնուամենայնիվ, հղի է, ավելին՝ երեխան անգամ ժամանակից էլ երկար է մնացել։ Իսկ որովայնի ցավերը ծննաբերության կծկումներ էին։

Կնոջը տարել են հիվանդանոց, որտեղ նա բարեհաջող ծննդաբերել է ութերորդ երեխային եւ նրան անվանել Արթուր։ Հետաքրքիր է, որ մինչ այդ նրան չորս անգամ կեսարյան հատում են արել, բայց Արթուրին նա ինքնուրույն է ծննդաբերել։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Սեֆրոնի փորը հղիության ժամանակ գրեթե չի մեծացել, եւ նա ամբողջ 9 ամիս շարունակել է կրել 12 չափսի սովորական հագուստ։

Սեֆրոնի խոսքով՝ վերջին ամիսներին նա երեք անգամ ստուգել է երիկամները բժշկի մոտ, բայց նա հղիությունը չի հայտնաբերել։

Ավելի մանրամասն՝ med.news.am



Նման նյութեր