Բուժումից հետո կինն ավելի քան 1 մլն դոլարի բժշկական հաշիվներ է ստացել
Advertisement 1000 x 90

Բուժումից հետո կինն ավելի քան 1 մլն դոլարի բժշկական հաշիվներ է ստացել

Հարավային Կարոլինայի բնակչուհի Բեւերլի Լանհեմը պատկերացնել անգամ չէր կարող, թե որքան կնստի իր վրա բուժումը մսակեր մանրէներից։

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, 2017-ին Բեւերլին այցելել էր Wild Water & Wheels ակվապարկ։ Լողավազանում նա քերծել էր աջ ձեռքը, ինչի հետեւանքով նրա մոտ առաջացել էր նեկրոտիկ ֆասցիիտ։ Բազմաթիվ վիրահատություններից հետո նա ստացել է բժշկական հաշիվներ, որոնք գերազանցում են 1 մլն դոլարը։ Ընդ որում՝ բուժումը դեռ չի ավարտվել եւ, փաստաբանի խոսքով, Բեւերլիին նոր բուժական միջամտություններ են անհրաժեշտ։

Կինը դատի է տվել Wild Water & Wheels-ին՝ մեղադրելով այն բանում, որ ակվապարկի ջուրը պատշաճ ձեւով մաքրված չի եղել։ Ջրային ատրակցիոնի ղեկավարությունն իր հերթին հերքել է առաջադրված բոլոր մեղադրանքները։

news.am



Նման նյութեր