Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ Panorama.am-ը զրուցել է Ստամբուլյան կոնվենցիայի, «Ոսկե ծիրան» փառատոնի, վարվող մշակութային քաղաքականության և առաջիկա ծրագրերի մասին։
Panorama.am -Միացել եք Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքին։ Ի՞նչու, ի՞նչ վտանգներ եք տեսնում։
Դ.Սահակյանց- Պետք է դեմ լինել այն փաստաթղթին, որի տեքստը, տողատակերը, ենթատեքստը կարող են վտանգել մեր ավանդական, ազգային հիմնասյուները։ Վտանգ է երրորդ սեռի հայտնվելը։ Ըստ երևույթին, նոր իշխանության դիմաց այդ կոնվենցիան վավերացնելու պահանջ կա, մտադիր են դա անել։ Կարծում եմ՝ դա և նոր իշխանությունների թուլությունն է, միգուցե և դրա իրականացման հստակ ցանկությունը։
Panorama.am-Իշխանափոխությունից հետո վարվող մշակութային քաղաքականությանն ինչպե՞ս եք գնահատում։
Դ. Սահակյանց– Կարծում եմ՝ շատ ցածր մակարդակի է։ Գիտեմ, որ մշակութային օջախներ կան, որոնք լուծարված են, զրկված ֆինանսավորումից։ Խնդիրները շատ-շատ են, այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է։
Ավելի մանրամսն՝ Panorama.am