«Twilight»/«Մթնշաղ» ֆիլմաշարի երկրպագուները կարող են ուրախանալ. արդեն կարող եք ապրել ֆիլմաշարի հերոսուհի Բելլա Սվոնի տանը. այս մասին հայտարարություն է տեղադրվել Airbnb կայքում:
Չնայած ֆիլմաշարի միայն առաջին մասն է նկարահանվել այս տան ներսում, տան տերերը տունն այնպես են կահավորել, որ այն միանգամայն նման է ֆիլմաշարի հետագա ընթացքում մեր տեսած տանը: Այստեղ կարող եք նույնիսկ հանդիպել թղթե Քրիսթեն Սթյուարտին, Ռոբերտ Փեթինսոնին ու Թեյլոր Լոթներին:
5 սենյականոց այս տան հասցեն գրքաշարում ու ֆիլմաշարում Վաշինգտոն, Ֆորքս է նշված, բայց իրականում այն գտնվում է Օրեգոն, Սեյնթ Հելենսում:
Տան օրավարձը կազմում է 330 ԱՄՆ դոլար: