…Պունինը Ախմատովայի երրորդ ամուսինն էր: Առաջինը Նիկոլայ Գումիլյովն էր՝ պոետ, որին 21 թվականին գնդակահարեցին հակահեղափոխական տրամադրություններ տարածելու մեղադրանքով:
Երբ Ախմատովան ամուսնացավ երրորդ անգամ՝ Պունինի հետ, որդու՝ Լեւ Գումիլյովի հետ արդեն իսկ սառը և բարդ հարաբերություններ ուներ:
Այդ շրջանում պոետեսան ապրում էր ամուսնու, նրա առաջին կնոջ ու նրանց դստեր հետ: Մի քիչ տարօրինակ ընտանիք էր ստացվել, բայց ոչ ոք չէր դժգոհում:
Լեւ Գումիլյովը Ախմատովայի՝ առաջին ամուսնությունից ծնված որդին էր: Լեւը ծանր էր տանում հոր մահը և մոր՝ իր կյանքում քիչ լինելը:
1929 նա ավարտում է դպրոցը և տեղափոխվում Լենինգրադ: 1934-ին ընդունվում է Պետերբուրգի համալսարանի Պատմագիտության ֆակուլտետ: Հենց այստեղ էլ սկսվում են նրա դժբախտությունները:
Դասախոսներից մեկը վատ է արտահայտվում Նիկոլայ Գումիլյովի՝ նրա հոր մասին: Նա էլ արձագանքում է՝ պաշտպանելով հոր հիշատակը:
…1939-ի ապրիլի 6-ին Ախմատովան բոլորից թաքուն երկրորդ նամակն է գրում Ստալինին՝ խնդրելով վերադարձնել որդուն: Լեւին բաց չթողեցին իհարկե, բայց 10 տարին փոխարինվեց 5-ով:
Ամբողջությամբ՝ vnews.am