lifehacker.ru կայքը մի քանի կանոն է ներկայացրել, որոնք կմեծացնեն ձեր ուղարկած էլեկտրոնային հաղորդագրությանը պատասխան ստանալու ձեր հնարավորությունը:
Կարծիք կա, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերը էլետրոնային նամակ ուղարկելու համար լավագույն օրերն են: Հնարավոր է, դա առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ աշխատանքային շաբաթվա առաջին օրերին մարդն ավելի ակտիվ է, և չպլանավորված գործողությունների համար ավելի շատ ժամանակ ունի: Սակայն իրանականում այնքան էլ էական չէ, թե աշխատանքային որ օրվա ընթացքում կուղարկեք էլեկտրոնային նամակը: Որոշ հետազոտողներ նշում են, որ ոչ աշխատանքային օրերին նամակ ուղարկելն առավել արդյունավետ կլինի, քանի որ ստացողն այդ օրերին ավելի քիչ նամակներ ստացած կլինի և կկարողանա ժամանակ տրանադրել նամակներին:
Առավել արդյունավետ է էլեկտրոնային նամակ ուղարկել վաղ առավոտյան կամ երեկոյան: ժամը 07:00-08:00-ի և 20:00-ից հետո ընկա ժամանակահատվածում ուղարկված նամակները մեծ հավանականությամբ պատասխան կստանան:
Հավանաբար դուք հաճախ եք լսել այն մասին, որ հակիրճ լինելը տաղանդի քույրն է: Սակայն էլեկտրոնային հաղորդագրությանն ուղեկցող թեմայում նշվածի երկարությունն այնքան էլ կապված չէ պատասխան ստանալու հավանականության հետ: Սակայն կան որոշ բառեր, որոնք նշելու դեպքում պատասխան ստանալու հավանականությունն ավելի է մեծանում՝ «քայլեր», «կազմակերպություն», «հետևյալ»:
Էեկտրոնային հաղորդագրությունը ցանկալի է ուղարկել միայն մեկ հասցեատիրոջ և ոչ թե բազմաթիվ մարդկանց:
Հետազոտողներից ոմանք նշում են, որ էլեկտրոնային նամակներին պատասխանները ստացվում են հաջորդ օրվա ընթացքում: Շատերը պնդում են, որ եթե մի քանի օրվա ընթացքում դուք պատասխան չեք ստանում, ապա պետք է հաղորդագրությունը նորից ուղարկել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը