Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ճանապարհահատվածներից մեկի աշխատանքն իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածները կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: