
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը:
Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: