Աշխարհի հեղինակավոր բեմերում հեղինակավոր նվագախմբեր ղեկավարած դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը շուտով ժամանելու է Երևան: Նա նախնական համաձայնություն է տվել ղեկավարելու Հայաստանում առաջիկայում բեմադրվող Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան:
Փեհլիվանյանի այցի, «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական աշխատանքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ, որը նախաձեռնության հեղինակն է:
Մանասյանի խոսքով` Ջորջ Փեհլիվանյանն աշխարհում մեծ հռչակ վայելող դիրիժոր է, որը եղել է Իտալիայի Սարդինա կղզու Կալիարի քաղաքի օպերային թատրոնի, Հաագայի ֆիլհարմոնիկ և Վիեննայի կամերային նվագախմբերի գլխավոր հյուր-դիրիժոր, համագործակցել է Իսպանիայի ազգային նվագախմբի հետ:
«Փեհլիվանյանի մասնակցությունն օպերայի կայացման գործում շատ կարևոր է: Դիրիժորը մեր հրավերով Երևանում կլինի հուլիսի 31-ին: Նրա հետ քննարկելու ենք երգիչների, երաժիշտների ընտրությանը վերաբերող և այլ հարցեր»,-նշեց Մանասյանը:
Ավելի մանրամասն՝ armenpress.am