Կիևում Հետաքննությունների պետական բյուրոյի շենքից դուրս գալուն պես՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հարձակման է ենթարկվել։
Մուտքի մոտ մի քանի մարդ դիմավորել է նրան՝ «կորի՛ր» ճիչերով։
Երբ Պորոշենկոն մոտեցել է մեքենային, չարագործներից մեկը ցատկել է թափքին, իսկ երկրորդն արցունքաբեր գազ է փչել նախկին նախագահի թիկնապահի վրա: Արդյունքում թիկնապահները չեն կարողացել բռնել նրանց, և նրանք թաքնվել են։
Պորոշենկոն նստել է ավտոմեքենան և հեռացել։
Ավելի ուշ «Ազով» գնդի վետարան Նիկիտա Մակեևը Facebook–ում պատմել է, թե որն է եղել նախկին նախագահի վրա հարձակվելու պատճառը։ Նրա խոսքով` ինքն ուզեցել է վրեժ լուծել Պորոշենկոյից նվաստացման համար։
Մակեևը նշել է, որ Պորոշենկոն հինգ տարի նվաստացրել է այլ երկրների կամավորներին` քաղաքացիություն խոստանալով նրանց, բայց դրա փոխարեն այդ մարդիկ անցել են բյուրոկրատական դժոխքի բոլոր շրջանակներով։
Նա խոստովանել է, որ հարձակում է գործել զրահաբաճկոնով, որը կրում են ուկրաինացի զինծառայողները, և որը, ինչպես պարզվել է, չի կատարում իր գործառույթը։
Նա ցանկացել է նվիրել զրահաբաճկոնը Պորոշենկոյին և իմանալ, թե արդյո՞ք նա ապահով կզգա իրեն։