
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների…
2014-ին նկարիչ Բաբկեն Խաչատրյանը եղբոր հետ հիմնել է փայտե ակնոցների մոդելավորմամբ եւ ձեռագործ արտադրությամբ զբաղվող Twinz բրենդը: 33-ամյա գործարարը մտադիր է արտադրությունը Երեւանից տեղափոխել Գյումրի՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Twinz Eyewear-ի
Ավելի մանրամասն՝ banks.am կայքում