
Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 28-ին՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում, փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը: