
Օդերևութաբանական վտանգի ամենաբարձր (կարմիր) մակարդակը, որը հուլիսի 25-ին Ֆրանսիայի հյուսիսի 20 դեպարտամենտներում սահմանվել Էր շոգի պատճառով, հուլիսի 26-ին չեղյալ Է հայտարարվել, հաղորդել Է Meteo France օդերևութաբանական ծառայությունը:
Նաև Ֆրանսիայի այն դեպարտամենտների թիվը, որտեղ սահմանվել Էր նարնջագույն մակարդակ, 60-ից նվազել Է 31:
Հուլիսի 25-ին Փարիզում գերազանցվել Է ջերմաստիճանային ռեկորդը, ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչև 42,6 աստիճանի նշագիծը: Բացի Փարիզից, ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել Ֆրանսիայի ավելի քան 50 քաղաքներում:
Անոմալ շոգի առաջին Էպիզոդը Ֆրանսիայում դիտվել Է հունիսի վերջին, այն ժամանակ ջերմաչափի սյունը երկրի մի շարք տարածաշրջաններում բարձրացել Է 40 աստհիճանից, մի քանի դեպարտամենտներում հայտարարվել Է եղանակային վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակ: Գերազացվել են ջերմաստիճանային ռեկորդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: