
Ավարտին են մոտենում Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ96+500-կմ106+100 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, սկզբնական փուլում իրականացվել են ճանապարհի ֆրեզավորման, փոսերի նորոգման, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները:
«Արարատ-ճանշին» ՍՊ ընկերության կողմից աշխատանքները ընթանում են հնարավորինս արագ։ Նախատեսված են կողնակների լրացման, ջրահեռացման համակարգի վերականգման և մաքրման, ազդանշանային սյուների տեղադրման և գծանշման աշխատանքներ:
Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: