«Շատ հավանական եմ համարում, որ շուտով ներկայիս քաղաքապետը հրաժարական կտա՝ հասկանալով, որ այս «սերիալում» իրա դերը սպառված է»
Advertisement 1000 x 90

«Շատ հավանական եմ համարում, որ շուտով ներկայիս քաղաքապետը հրաժարական կտա՝ հասկանալով, որ այս «սերիալում» իրա դերը սպառված է»

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևան քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ չի բխում իշխանությունների շահերից։ Օրեցօր ավելի է ահագնանում բողոքի ալիքը, ինչը, իհարկե, շատ կանխատեսելի է նման խայտառակ վիճակի համար։

Հարց է ծագում, թե ի՞նչ են անելու՝ այս բողոքի դեմն առնելու համար։ Տարբեր ԶԼՄ-եր և անհատներ կանխատեսում եմ արտահերթ քաղաքային ընտրություններ։
Իմ կարծիքը այլ է։ Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինի մի շատ պարզ պատճառով. Եթե իշխանությունները գնան այդ քայլին՝ ապա միանշանակ պարտություն կկրեն ԲՀԿ-ից, ինչն իրենց պլանների մեջ հաստատ չի մտնում։

Շատ հավանական եմ համարում, որ շուտով ներկայիս քաղաքապետը հրաժարական կտա՝ հասկանալով, որ այս «սերիալում» իրա դերը սպառված է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման զարգացում պլանավորված չէր, իշխանությունները չեն բերել ավագանու մեջ գեթ մեկ այլ պոտենցիալ քաղաքապետի թեկնածու, իսկ քաղաքապետ կարող է լինել միայն ավագանու գործող անդամ։

Կարծում եմ, որ միակ լուծումը որին կհանգեն իշխանությունները, դա ներկայիս կենտրոնի թաղապետ՝ Վիկտոր Մնացականյանին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելն է։ Նա կշարունակի մնալ պաշտոնակատար մինչ մյուս հերթական ընտրությունները։ Չգիտեմ՝ արդյո՞ք դա օրենքի խախտում է, թե ոչ, բայց կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի»։

Երևան քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ չի բխում իշխանությունների շահերից։ Օրեցօր ավելի է ահագնանում բողոքի…

Gepostet von Ara Vardanyan am Samstag, 27. Juli 2019



Նման նյութեր