Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրը (International Day for the Remembrance of the Slave Trade and Its Abolition) ամեն տարի նշվում է օգոստոսի 23-ին: Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 150-րդ նստաշրջանում գործադիր խորհրդի առաջարկությամբ: Օրվա ամսաթիվն ընդունվել է 1791 թվականի Սան Դոմինգոյի և Հաիթիի ստրուկների ապստամբության օրը, երբ սկիզբ է դրվել ստրկության համակարգի վերացմանը, հայտնում է day.com-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ է անում մասնակցել հիշատակի միջոցառումներին:
Ստրկությունը աննախադեպ ողբերգություն է և մարդկային պատմության ամենամութ էջերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ ստրկությունը վերացվել է և դատապարտվել միջազգային մակարդակով, այն շարունակում է գոյություն ունենալ նոր ձևերով և այսօր ներառում է աշխարհում միլիոնավոր մարդկանց: