Տասնյակ փաստաբաններ համախմբել և իրենց պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբնան Լուսինե Սահակյանը։
«Խնդիրը միայն Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը չէ։ Եթե մենք թույլ տանք, որ նրա նկատմամբ հետապնդումներ իրականացվեն, ապա սրանով դատական համակարգը վերջնականապես կմահանա և մենք արդարադատություն իրականացնող անկախ դատարաններ այլևս չենք ունենա։ Եթե մենք մի փոքր ցանկություն ունենք ունենալու անկախ դատական համակարգ, մենք պարտավոր ենք կանգնելու Դավիթ Գրիգորյանի կողքին և ստանձնելու նրա պաշտպանությունը»,–ասաց Սահակյանը։
Փաստաբանը խայտառակություն որակեց Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը։
«Սա խայտառակություն է։ Նույնիսկ նախկին իշխանությունների օրոք նման բան չէինք կարող սպասել, քանի որ ակնհայտ է, որ Դավիթ Գրիգորյանը հետապնդվում է իր կողմից կայացված որոշումների համար և կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումների համար»,–ասաց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: