«Պարոնայք, դուք արդեն վտանգավոր եք դառնում առաջին հերթին ինքներդ ձեր համար»
Advertisement 1000 x 90

«Պարոնայք, դուք արդեն վտանգավոր եք դառնում առաջին հերթին ինքներդ ձեր համար»

Փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբանների նկատմամբ իրականացվող սեւ քարոզչության մասին։

Դատական համակարգը վերջնականապես կործանելուն միտված իշխանության անհեռատես քայլերի դեմ ըմբոստացած փաստաբաններիս որևէ կերպ փաստարկված հակադարձելու հնարավորություն չունեցող զոմբիապետերը, ֆեյքապաններն ու գրանտակերաբույծները ստիպված շրջանառության մեջ են դրել «ով պաշտպանում է դատավոր Գրիգորյանին հակահեղափոխական քոչարյանական է» թեզը»,- ֆեյսբուքում գրել է փաստաբանն ու ավելացրել.

«Պարոնայք, դուք արդեն վտանգավոր եք դառնում (առաջին հերթին ինքներդ ձեր համար) ոչ միայն ձեր անհավասարակշռության պատճառով, այլ նաև պրիմիտիվության պատճառով»։

Դատական համակարգը վերջնականապես կործանելուն միտված իշխանության անհեռատես քայլերի դեմ ըմբոստացած փաստաբաններիս որևէ կերպ…

Gepostet von Yervand Varosyan am Dienstag, 30. Juli 2019



Նման նյութեր