Իրականում Հայաստանում բացակայում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունը, չունի նաեւ նախագահ, որը կարող էր միջամտել Սահմանադրության պահպանման խնդրով. Գառնիկ Իսագուլյան. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Իրականում Հայաստանում բացակայում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունը, չունի նաեւ նախագահ, որը կարող էր միջամտել Սահմանադրության պահպանման խնդրով. Գառնիկ Իսագուլյան. «Փաստինֆո»

«Այս գործընթացը ցույց տվեց, որ գործադիր իշխանության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր անհասկանալի ցանկությանը հագուրդ տալու նպատակով փորձում է ուզուրպացնել դատական իշխանությունը: Նա բոլոր ամբիոններից վարկաբեկում է դատական իշխանությունը, փորձում է դատական իշխանության վրա բռնի ուժ կիրառել: Կարող ենք ասել, որ այս մեկ տարին ցույց տվեց, որ Հայաստանը ուղղակի իշխանություն չունի»,- «Փաստինֆո»-ի հետ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացներին։

Իսագուլյանի կարծիքով, այս մեկ տարվա դատական գործընթացը ցույց տվեց, որ իրականում Հայաստանում բացակայում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունը եւ, որ գործադիրի ղեկավարը երկրի առաջ ծառացած բոլոր պրոբլեմները փորձում է բարդել այս կամ այն անձի կամ կուսակցության վրա: Իսագուլյանը ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ եւ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հենց այս համատեքստում է դիտարկում:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, Հայաստանը չունի նաեւ նախագահ, որը կարող էր միջամտել գոնե Սահմանադրության պահպանման խնդրով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր