
Ռուսական Рен Тв հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված դատական գործի մասին:
Ռեպորտաժում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին մեկ տարում երեք անգամ կալանավորվել է և, ընդհանուր առմամբ, կալանքի տակ 7 ամիս է անցկացրել:
«Հանրահավաքի եկած Քոչարյանի աջակիցները կարծում են, որ քաղաքական գործիչը, որին երեք անգամ կալանավորել են, անօրինական է գտնվում ճաղերի հետևում: Ինչ է սա արդարադատություն, թե վրեժ»,- նշում է լուրերի մեկնաբանը հաղորդման սկզբում:
Հաղորդման ժամանակ նշվում է, որ քրեական հետապնդումը Քոչարյանի նկատմամբ կարող է «քաղաքական շարժառիթներով» պայմանավորված լինել գործող իշխանությունների կողմից: