«BBC-ի հակաղարաբաղյան պրոպագանդան որպես Բրիտանական քաղաքականության մաս». Վահան Իշխանյան
Advertisement 1000 x 90

«BBC-ի հակաղարաբաղյան պրոպագանդան որպես Բրիտանական քաղաքականության մաս». Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «BBC-ի հակաղարաբաղյան պրոպագանդան որպես Բրիտանական քաղաքականության մաս

BBC֊ին «Ով գնդակահարեց ցուցարաներին Երևանում 2008֊ի՞ն. հետաքննությունը ցույց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նյութ է հրապարակել, թե իբր «ցուցարաների գնդակահարումը կազմակերպել է» Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ մայոր Սամվել Կարապետյանը(Օգանովսկին)։ Ընդ որում, այս պնդումը երեք անգամ է արվում։

Լրագրողական բարեխղճությունը առնվազն պահանջում էր մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքները պատմել, որից կերևար, որ սպանվածներից երկուսը ոստիկան են եղել, որոնցից մեկը զոհվել է ցուցարների կողմից նետված նռնակից, մյուսը ցուցարների կողմից արձակված կրակոցից, որ ցուցարներից երեքը սպանվել են ցույց ցրող ոստիկանական հատուկ միջոց Չերեմուխայից։
Սակայն երբ խոսքը վերաբերում է Մեծ Բիրտանիայի արտակքին քաղաքականությանը, բարեխղճության դասեր տվող BBC-ին կեղծ լուրերի գրոհ է սկսում։

Թե ինչպես է BBC-ին կեղծում իրականույթունը կարող եք իմանալ հետաքննող լրագրող Ջոն Պիլջերի(John Pilger) ֆիլմերից և հոդվածներից(օրինակ նայեք «Պատերազմ որ դուք չեք տեսել» (The War You Don’t See) ֆիլմը, ուր նաև BBC-ի նախկին թղթակիցն է խոսում, թե ինչպես էին «լուրերով» մանիպուլիացնում հասարակությունը)։

BBC-ի այս վերջին թողարկումն էլ արտահայտում է Մեծ Բրիտանիայի շահերը, որ Ադրբեջանի իշխանությունների թիկուքն է և պաշտպանում է Ղարաբաղյան կարգավորման ադրեբեջանական դիրքորոշումը, և այս կոնտեքստում էլ BBC-ին վարկաբեկում Արցախը։

Բրտնականան ադրաբեջանամետ քաղաքականության մի քանի օրինակ.
Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար բրիտանացի Թերի Դևիսը, որը, սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, 2007-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները ծաղրական տոնով համեմատել էր Եվրոպայում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման դեպքերի հետ:

Իսկ Ադրբեջանում 2008-ին անցկացված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն նույն անձը կարող է անընդհատ վերընտրվել նախագահ, մեկ այլ բրիտանացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց` հայտարարելով, թե դա ադրբեջանական ժողովրդի ընտրությունն է. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:

Դեռ 2008-ին Բրիթիշ Փեթրոլիումն(BP)֊ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 11 բաժնետերերի շարքում ուներ 30,1 տոկոս մասնաբաժին:

Բացի այդ, BP-ն ունի 34,1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթավայրային կոմպլեքսից, 25,5 տոկոս` Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նավթամուղից և ևս 15 տոկոս` Ալով-Ալբորզ նավթավայրից:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, անմիջապես բացելով մարտի 1֊ը փորձեց տանել այն ուղղությամբ, որի մասին խոսում է BBC-ին՝ զոհերը կապել Արցախի հետ ու նաև մարտի 1֊ի գործը տեղավորեցնել նախապես մշակված սցենարի մեջ, բայց նախաքննությունը չի կարողանում սուտ հայտարարությունների տակից դուրս գալ, ուր մնաց այդ մասշտաբի կեղծիք աներ։ Սակայն նախաքննության «ձախողումը» փորձում է հաջողացնել BBC-ին։

Այսպիսով, ավելի է հաստատվում այն վարկածը, որ հայաստանցի֊ղարաբաղցի արհեստական տարանջատումը դրսի հատուկ ծառայություններն են իրականացնում»։

BBC-ի հակաղարաբաղյան պրոպագանդան որպես Բրիտանական քաղաքականության մասBBC֊ին «Ով գնդակահարեց ցուցարաներին Երևանում…

Gepostet von Vahan Ishkhanyan am Mittwoch, 7. August 2019



Նման նյութեր