Քյարամյանն ասել է, եթե հինգ րոպեից ստատուսդ չջնջես՝ քո համար վատ է լինելու. Կարո Ղուկասյան. ArmDaily.am
Advertisement 1000 x 90

Քյարամյանն ասել է, եթե հինգ րոպեից ստատուսդ չջնջես՝ քո համար վատ է լինելու. Կարո Ղուկասյան. ArmDaily.am

Արդեն տեղեկացրել էինք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատել է աշխատանքից հայտնի ակտիվիստ Կարո Ղուկասյանին, ով ՊՎԾ-ում աշխատում էր իրավախորհրդատու: Ավելի վաղ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ լրատվական բաժինը, որտեղ աշխատում էր Ղուկասյանը, փակվել է, ինչի հետևանքով վերջինիս կրճատել են:

ArmDaily.am-ի հետ զրույցում Ղուկասյանը նշեց, որ լրատվական բաժինը լուծարել դեռ որոշել էր Դավիթ Սանասարյանը.«Եվ ես Սանասարյանի կողմից առաջարկ ստացա այլ բաժնում աշխատել: Ես քանի որ մասնագիտությամբ տնտեսագետ եմ և որոշեցի գնալ գնումների գործընթացների վերահսկող վարչություն: Ես գրանցված էի լրատվականում, բայց աշխատում էի գնումներում: Անգամ գնումների բաժնի աշխատակից լինելով՝ գնացել եմ ուսումնասիրությունների և կատարել մշտադիտարկում գնումների թիմի հետ: Ես արդեն կապ չունեի լրատվական վարչության հետ: Պետք է փոխեին իմ վարչությունը, բայց չփոխեցին»: Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, Ղուկասյանը չցանկացավ պատասխանել.«Քյարամյանն այն մարդը չէ, որին ես պետք է մեկնաբանեմ: Չեմ ուզում հիմա այս հարցին անդրադառնալ»:

Կարո Ղուկասյանը նշեց, որ պատրաստվում է բոլոր իրավական ուղիներով հասնել արդարության.«Եթե կրճատել են լրատվականը, բայց ես 8 ամիս է գնումներում եմ աշխատում, իմաստը ո՞րն է ինձ կրճատելու: Լրատվականը կրճատում են, բայց գնումներ չեն փոխում: Օրենքի սահմաններում ես մինչև վերջ գնալու եմ»:

Հարցին՝ Քյարամյանի հետ խոսե՞լ է, ինչպե՞ս է մեկնաբանել այդ քայլը, Ղուկասյանը պատասխանեց՝ ոչ.«Ինքը «չերեզներով» է ինձ հետ խոսել: Վերջին անգամ, որ խոսել ենք, ասել է, եթե հինգ րոպեից ստատուսդ չջնջես, քո համար վատ է լինելու: Ինչից հետո ես ասել եմ՝ զանգի խոսենք, բայց ինքն ինձ հետ կապ չի հաստատել»:



Նման նյութեր