Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակահայկական պառակտիչ քարոզչություն BBC-ի կողմից
Օրը սկսվեց բրիտանական պետական BBC հեռուստառադիոընկերության ռուսական ծառայության կայքում հակահայկական պառակտիչ վերնագրով՝ «Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին Երևանում 2008 թ-ին: Հետաքննությունը մատնանշեց ղարաբաղյան ջոկատը, մի հոդվածով, որը վերաբերում է 2008 թ-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին… Հոդվածագիրը գրեթե կրկնում է այն բանսարկություն-վարկածներից մեկը, որը 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո բավականին ակտիվ տարածվում էր նաև Հայաստանում և, այս պահին այն հրապարակելով BBC-ի կայքում, որևէ նորություն չի «բացահայտում», իսկ այդ բանսարկություն-վարկածին լուրջ վերաբերվելու համար այն ներկայացվում է որպես հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություն…
Զավեշտն այն է, որ հոդվածագիրը երևի «մոռացել» է, որ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ի կողմից վերահսկվող քրեական գործի մանրամասները հայտնի են հանրությանը և հոդվածում մատնանշված բանսարկություն-վարկածի վերաբերյալ ապացույցներ չկան…
Այս ամենում կարևոր է, թե ինչու՛ այս հոդվածը լույս տեսավ հենց հիմա ու հենց բրիտանական պետական ԶԼՄ-ում… Բոլորին հայտնի է բրիտանական իշխանությունների և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների մասին և պատահական չեմ համարում այն, որ այս հոդվածը լույս է տեսել հենց բրիտանական պետական BBC-ի ռուսական ծառայությունում՝ նրա հասանելիությունը հայ հասարակության համար ավելի լայն դարձնելու համար (ռուսախոսների թիվը Հայաստանում բավականին մեծ է)…
Պատահական չէ նաև այն, որ հոդվածի լույս տեսնելուց րոպեներ անց այն հայտնվեց ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ների էջերում՝ համապատասխան մեկնաբանություններով…
Հոդվածի գլխավոր նպատակն է, հին բանսարկությունները BBC-ի «լուրջ շուրթերով» տարածելով, կրկին սրել հարաբերությունները երկու հայկական պետությունների միջև, ինչպես նաև էլ ավելի սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որի մեջ, զարմանալի չէ, շահագրգռված են նաև Հայաստանի որոշ քաղաքական ուժեր ևս…
Ափսոսում եմ, որ հայաստանյան շատ ԶԼՄ-ներ այդ հոդվածը շատ արագ թարգմանեցին և տեղադրեցին իրենց կայքերում, իսկ որոշներն էլ այն ավելի «ծանրակշիռ» դարձնելու նպատակով հատուկ նշում են հոդվածի տպման «վայրը»՝ BBC-ին…
Հ.Գ. Հիշեցնեմ, որ ՀՔԾ-ն ժամանակին մեկնաբանել է հոդվածում բարձրաձայնած մտքերը և չի հաստատել դրանք…»:
Հակահայկական պառակտիչ քարոզչություն BBC-ի կողմից Օրը սկսվեց բրիտանական պետական BBC հեռուստառադիոընկերության ռուսական…
Gepostet von Gagik Hambaryan am Mittwoch, 7. August 2019