Օրերս «Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ընտանեկան նկար իր նորածին որդու հետ ՝ կատարելով գրառում «Լույս աշխարհ եկավ նա…. նա, ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ մեր հրաշք և երջանկություն….. շնորհակալ ենք ,որ ընտրեցիր հենց մեզ, և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման մեր Ալեք 04.08.2019»։
ArmDaily.am–ը մի քանի հարց է ուղղել Լուսինե Թովմասյանի քրոջը՝ Իրինա Թովմասյանին։
Ինչպե՞ս է Լուսինեի և երեխայի ինքնազգացողությունը։ Արդեն դո՞ւրս են գրվել։
– Լավ են։ Մեկ օր հետո դուրս են գրվել, արդեն տանն են։
-Անվան ընտրությունն ու՞մն է եղել։ Ինչո՞ւ հենց Ալեք։
-Ալեքս որպեսզի չլիներ, որովհետև ավելի շաբլոնա, Ալեքը սիրուն էր, բոլոր լեզուներով ճիշտ հնչում ա։ Ճիշտ ասած՝ չգիտեմ ոնց են կին և ամուսին, մամա ու պապա որոշել ու դրել այդ անունը, բայց ամեն դեպքում բոլորս շատ ենք հավանել անվանումը։
-Իսկ պատրաստվո՞ւմ են վերադառնալ։ Ո՞րն է եղել Լուսինեի մեկնելու հիմնական պատճառը։
-Իհարկե վերադառնալու են։ Լուսինեն գնացել է զուտ, որովհետև Ամերիկայում ավելի հեշտ է ծննդաբերությունն ու այդ ամենը անցնում։ Քանի որ Լուսինեի ամուսինը Ամերիկայի քաղաքացի է, երեխան այսպես, թե այնպես ԱՄՆ-ի քաղաքացի էր ծնվելու, Հայաստանում ծնվեր, թե Ամերիկայում։ Լուսինեն ծննդաբերության ժամանակ ոչինչ չի զգացել և չի փոշմանել, որ դրա համար գնաց։ Այնտեղ բժշկությունն ավելի առաջընթաց է։ Մենք ինքներս էլ չէինք հավատում, որ ամենը այնտեղ այդքան հեշտ է։
Էլեն Հայրապետյան
«Այբ» դպրոցի աշակերտ