Հակառակորդի տարածքը դիտարկում ենք մինչև 30-40 կմ խորությամբ․ զորամասի հրամանատար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հակառակորդի տարածքը դիտարկում ենք մինչև 30-40 կմ խորությամբ․ զորամասի հրամանատար

Արցախի պաշտպանության բանակի դիրքերում կան և՛ ցերեկային, և՛ գիշերային օպտիկական սարքավորումներ՝ հակառակորդի տեղաշարժերը ֆիքսելու համար։ Այս մասին, shantnews.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների Արցախ այցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Կարեն Ջալավյանը։

«Ցերեկայինը շուրջ 30-40 կմ խորությամբ դիտարկում է հակառակորդի տարածքը»,- ասաց գնդապետը։

Ընդ որում՝ դիրքերի միջև տարածությունը թեև առաջնագծի այս հատվածում համեմատաբար մեծ է, բայց դիտարկման խորության փոքր մասն է։

Միջդիրքային գոտու լայնությունը այս կողմում տատանվում է 200-1300 մետր սահմաններում։



Նման նյութեր