
«Նիկոլ Փաշինյանից սկսած՝ պետք է գնան ու Գեղամ Պետրոսյանից ներողություն խնդրեն»,- Yerevan Today-ի տաղավարում՝ «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ, ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով նախկին պաշտոնյա Գեղամ Պետրոսյանի կալանավորմանն ու այնուհետև ապացույցների բացակայության հիմքով ազատ արձակմանը։
Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ վարչապետի՝ դատավորներին վնգստացող անվանելուն, ՍԴ դիմումի՝ Եվրադատարանի վարույթ ընդունելուն, ԲԴԽ-ին ու դատական համակարգին։