
«Այնքան արագ է Նիկոլ Փաշինյանը մսխում իր ժողովրդականությունը, որ ընդդիմաությունը չի հասցնում ինքնակազմակերպվել»,- Yerevan Today-ի տաղավարում՝ «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ, ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Քաղաքագետի խոսքով, Նույնիսկ այն ուժերը, որ ժամանակին պարտադրված պաշտապանեցին այսօրվա իշխանությանը, այսօր տարակուսում են, թե ինչ է կատարվում․ «Երբեք պետության ղեկավարը պետության նկատմամբ այսքան դաժան չի վարվել»։