Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի հեռանալու մասին. Տեսնենք, թե ինչպես կստացվի
Advertisement 1000 x 90

Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի հեռանալու մասին. Տեսնենք, թե ինչպես կստացվի

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը չի հերքում մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է հեռանալ երևանյան ակումբից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական և չեխական ակումբներ։

Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի՝ «Ուրարտու»-«Փյունիկ»՝ (0-3) խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տարխանովը մեկնաբանել է շրջանառվող լուրերը՝ ընդգծելով, թե ֆուտբոլիստի համար որքան կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը․

«Տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով միշտ են հետաքրքրվում։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ Կարևոր է թիմի ընտրությունը։ էրիկի բնավորությունն այնքան էլ հեշտ չէ, նա հոգեբանորեն ուժեղ ֆուտբոլիստ է։ Էրիկին այնպիսի թիմ է պետք, որտեղ նա կկարողանա ցույց տալ իրեն։ Հնարավոր է՝ մեկ այլ թիմում նա ցույց չտա իր տաղանդը։

Բացի այդ, պետք է մարզիչ, որը կհասկանա նրան։ Ինձ մոտ այդպիսի առաջին ֆուտբոլիստը եղել է Վլադ Ռադիմովը։ Ես նրան ազատություն էի տալիս։ Էրիկին նույնպես ազատություն եմ տալիս։ Հետո Ռադիմովը տեղափոխվեց «Սարագոսա»․ սկզբում մարզիչը լավն էր և նրան ճիշտ էր օգտագործում, իսկ հետո եկավ այլ մարզիչ և վերջ»,- ասել է Տարխանովը։

armsport.am