
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված է տեսանյութ «Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Սմբատ Ղուկասյանի և Ռուզաննա Գրիգորյանի մասին: Նրանք արդեն 5 տասնամյակ է աշխատում են կառավարության շենքում. մեկը բոլոր վերելակների անխափան աշխատանքի, մյուսը՝ նիստերի դահլիճի մաքրության և գույքի պատասխանատուն է: Նրանց աշխատանքային երկարակյացության գաղտնիքն աշխատասիրությունն է: