Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանն առաջինն է Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած առաջնությունում եռացատկորդ Աղասյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.46 մ արդյունք:
Գնդի հրում ձևում Հայաստանից Ժաննա Շահինյանը 5-րդն է (47.04 մ արդյունք): 100 մ արագավազքում Մելինե Ադամյանը 8-րդն է (16.02):
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը 6-րդն է:
Եվրոպայի առաջնության 3-րդ լիգային մասնակցում էին 12 եվրոպական երկրների մարզիկներ: