Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայազգի Ալան Անդրանիկի Գոգբաշյանը:
Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում:
Ալան Գոգբաշյանը սեպտեմբերից կփոխարինի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, որը կտեղափոխվի դիվանագիտական նոր ծառայության:
Սա առաջին դեպքն է, որ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու:
Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում 2008-2010թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014թթ. եղել է Մարոկկոյի Թագավորությունում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018թ. եղել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը: