Պարսից ծոցում իսրայելական ռազմանավերի հայտնվելը կարող Է հանգեցնել պատերազմի. իրանցի զորահրամանատար
Advertisement 1000 x 90

Պարսից ծոցում իսրայելական ռազմանավերի հայտնվելը կարող Է հանգեցնել պատերազմի. իրանցի զորահրամանատար

Իրանը պատրաստ Է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին: Այդ մասին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին:

Պարսից ծոցում իսրայելական ռազմական նվերի հայտնվելը կարող Է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում, հավելել Է նա: Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն: Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգությունը կապահովի այնքան ժամանակ, քանի դեռ կարող Է նավթ արտահանել, հավելել Է Թանգիսիրին: ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան տարբեր սցենարներ են մշակում, որպեսզի օրինականացնեն իրենց ներկայությունը Պարսից ծոցում, ասել Է նա: Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ-ը հարձակումներ Է կազմակերպում իրանական ջրերի մերձակայքում գտնվող նավթատար նավերի վրա, որպեսզի հետո Թեհրանին մեղադրի դրանում: Մեծ Բրիտանիան Պարսից ծոց Է ուղարկել HMS Duncan Էսկադրային ականակիրը՝ ի լրումն արդեն այնտեղ գտնվող HMS Montrose ֆրեգատի՝ բրիտանական քաղաքացիական նավերին ուղեկցելու եւ հնարավոր հարձակումներից նրանց պաշտպանելու համար: Այդ որոշումը Լոնդոնն ընդունել Էր այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը Հորմուզի նեղուցում կալանեց Stena Impero լցանավը, որն ընթանում Էր բրիտանական դրոշի ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր