Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում Է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել Է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին: Իր հոդվածում, որն օգոստոսի 11-ին հրապարակվել Է The Sunday Times թերթում, Ուիլերը գրում Է, որ այս ամռանը ենթարկվել Է արգանդի վզիկի ուռուցքի հեռացման երեք վիրահատության, որն իր մոտ ախտորոշվել Էր տարվա սկզբին:
Ընդ որում՝ բուժումը հաջողությամբ Է անցել, իսկ անալիզները ցույց են տվել, որ ուռուցքը չի հասցրել տարածվել:
Ուիլերն իր պատմությունն օգտագործել Է, որպեսզի բրիտանուհիների ուշադրությունը դարձնի այն բանի վրա, թե որքան կարեւոր Է կանոնավոր կերպով ուռուցքային հիվանդությունների նշանների առկայության հետազոտություն անցնելը:
Ուիլերը եւ Ջոնսոնը, որոնք ամուսնացած են 25 տարի եւ չորս զավակ են ծնել, իրենց առաջիկա բաժանության մասին հայտարարել Էին անցյալ տարվա սեպտեմբերին: Կառավարության նոր ղեկավարը Դաունինգ-սթրիթ 10-ի վարչապետական նստավայր Է տեղափոխվել իր ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ, որը նրանից 24 տարով երիտասարդ Է: Սա բրիտանական պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ գործող վարչապետը բացահայտորեն մտերիմ հարաբերություններ Է պահպանում մի կնոջ հետ, որն իր օրինական ամուսինը չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: