Թեժ մթնոլորտ ԱԺ-ում․ աշխատակիցներից մեկն ինֆա՞րկտ է ստացել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Թեժ մթնոլորտ ԱԺ-ում․ աշխատակիցներից մեկն ինֆա՞րկտ է ստացել. hraparak.am

hraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ։

Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում կրճատումներ են ընթանում, հարվածի տակ են հայտնվել նաեւ, այսպես կոչված, «այթիշնիկները», որոնց հորդորել են ազատման դիմումներ գրել։  Այս հողի վրա թեժ խոսակցություն է ծավալվել աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ։

Հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կայքին ասացին, որ շտապօգնությունը նրա մոտ ինֆարկտի նշաններ է ախտորոշել։

Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը կայքին փոխանցեց, որ դեռ հայտնի չէ ախտորոշումը, նա հերքեց, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում, Գալստյանն ասաց նաեւ, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել․

«Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում», իսկ հեռանկարում կա՞ նման ծրագիր, եւ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված կրճատվողների թվի մասին տեղեկատվություն Գալստյանը չցանկացավ տրամադրել՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։



Նման նյութեր