
NASA-ում աստղանավորդի առավելագույն աշխատավարձը կազմում Է տարեկան շուրջ 155 հազար դոլար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Միջազգային տիեզերակայանում գրեթե մեկամյա գիտարշավ կատարած՝ NASA-ի նախկին աստղանավորդ Սքոթ Քելլին: «Առավելագույնը, գոյություն ունեցող ցանցի համաձայն՝ NASA-ի աստղանավորդները կարող են հավակնել դաշնային ծառայողների GS-15 կատեգորիային, ինչը զինվորականների մոտ համարժեք Է ռազմածովային ուժերի գնդապետի կամ կապիտանի կոչմանը:
Այդ դիրքերում տարեկան աշխատավարձը մոտավորապես 155 հազար դոլար Է (ամսական 13 հազար դոլար)»,- ասել Է Քելլին: Աստղանավորդը NASA-ից հեռացել Է 2016 թվականին, նրա հաշվին կա չորս թռիչք տիեզերք, այդ թվում՝ մեկամյա գիտարշավը Միջազգային տիեզերակայանում: Ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, աստղանավորդների աշխատավարձը կախված չԷ այն բանից՝ նրանք գտնվում են Երկրի վրա, թե կատարում են տիեզերական թռիչք՝ գտնվելով տիեզերքում, նրանք «գործուղման» սոսկ խորհրդանշական գումար են ստանում: