«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում փաստաբան Վահե Դանիելյանը։
-Պարոն Դանիելյան, դեպքի վայրից կատարված տեսագրությունների համաձայն՝ սպանության փորձից հետո Մելիք Մանուկյանին պատկանող մեքենան փախցրել են դեպքի վայրից։ Ինչու՞։
– Այո, հանրության մեջ տարածվեցին լուրեր, թե, իբր, մեքենան պայթյունից հետո փախցվել է դեպքի վայրից, մինչդեռ իրականությունն այլ է։
– Այդ դեպքում ՝ ինչով է պայմանավորված մեքենան նման արագությամբ դեպքի վայրից հեռացնելը։
– Ինչ վերաբերում է դեպքի վայրից մեքենան տեղից պոկելու եւ արագընթաց հեռացնելու ձեւին, որը փորձ արվեց ներկայացնել որպես դեպքի վայրից մեքենան փախցնել, ապա ուզում եմ տեղեկացնել, որ «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստել է մշտապես «նիվա» մակնիշի ավտոմեքենա վարող վարորդ, որի համար անսովոր է եղել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի գազի ոտնակի զգոնությունը։
Ամբողջությամբ՝ pastinfo.am