Թաիլանդի մայրաքաղաքի ոստիկանությունը մեկ օրում ձերբակալել է 12 վարորդի, որոնք ավտոմեքենա վարելու ժամանակ խաղացել են Pokemon Go:
Նրանց բոլորին ձևականորեն մեղադրանք է ներկայացվել մեքենա վարելիս առանց ականջակալի կամ ձայնային տեղեկության համակարգի միացման բջջային հեռախոսների օգտագործման վարչական արգելքի խախտման համար:
Ղեկի մոտ Pokemon Go-ի խաղացողների դեմ ոստիկանական արշավը սկսվել է Բանգկոկում երկուշաբթի օրը: Բացի վարորդներից` կտուգանվեն հաև այն հետիոտները, ովքեր խաղի ժամանակ «ճանապարհին վտանգավոր վարք կդրսևորեն»՝ դրանով խանգարելով երթևեկությանը, ասված է հաղորդագրությունում, հայտնում է RIA Novosti-ն: