Ռուսաստանում բողոքի ալիքը թափ է առնում։ 2011-12 թվականներից սկսած առաջին անգամ քաղաքականապես ակտիվացել են շոուբիզնեսի ու Յություբի աստղերը։ Մարդիկ, որոնք հսկայական ազդեցություն ունեն Ռուսաստանի ջահելության վրա։
Մոսկվայի Սախարովի պողոտայում անկախ կազմակերպությունների հաշվարկներով այս պահին արդեն 40 հազար մարդ կա։ Մարդկանց հոսքը դեպի հանրահավաքի վայր շարունակվում է։
Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ ավտորիտար երկրներում ընտրությունների բոյկոտը արդյունավետ մեխանիզմ չէ։ Եթե անկախ թեկնածուները չորոշեին մասնակցել Մոսկվայի մունիցիպալ ընտրություններին, այսպիսի մոբիլիզացիայի հնարավորություն չէր ստեղծվի։