Ուժգին անտառային հրդեհ Է օգոստոսի 13-ին սկսվել Հունաստանի Էվբեոս կղզում՝ Աթենքից ոչ հեռու: Այդ մասին հայտենել Է Skai հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կրակը բռնկել Է գիշերը Ագրիլիցայի սոճու թավ անտառում:
Տարհանման են պատրաստվում տեղի երեք գյուղերի (Ագրիլիցա, Կոնդոդեսպոտի եւ Մակրիմալի) բնակիչները: Հրդեհից առաջացած ծուխը մեծ տարածք Է ընդգրկել եւ զգացվում Է Աթենքի եւ Ատտիկա կենտրոնական մարզի բազմաթիվ շրջաններում՝ Էվբեոսից տասնյակ կիլոմետր հեռավորությամբ:
Կրակի դեմ պայքարում են 133 հրշեջներ 45 հրշեջ մեքենայով: Սաստիկ քամիներն ու ծուխը խանգարում են հրշեջ օդուժի աշխատանքին:
Հունաստանում այս օրերին 40 աստիճանի հասնող տապ Է հաստատվել, որն ուղեկցվում Է ուժգին քամիով: Երկրի տարբեր շրջաններում ամեն օր տասնյակ հրդեհներ են բռնկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: