Ինչու «Պոբեդա»-ին դուրս մղեցին Հայաստանից. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Ինչու «Պոբեդա»-ին դուրս մղեցին Հայաստանից. «Հրապարակ»

Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք․ հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք քանակով չեն ստացել։

Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարեւորն այն է, որ Տաթեւիկ Ռեւազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երեւան, այլ ոչ թե Գյումրի: Ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար: Հիմա «Պոբեդայի» համար անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք թռչեն Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երեւան: Հետեւաբար, հաշվի առնելով մրցակցային անհավասար պայմաններն ու քաղավիացիայի ղեկավարի կողմնակալ քաղաքականությունը՝ ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից եւ առհասարակ՝ Հայաստանից:

«Հրապարակ»