«Ես Հայաստանը չեմ ծաղրում, ես հայի տգետ տեսակին եմ ծաղրում», – այդ մասին 24TV-ի եթերում ասել է հաղորդավար, պրոդյուսեր Հայկական արվեստներ ընկերության հիմնադիր ղեկավար Ստեփան Փարթամյանը:
«Մեր ազգի մեջ տգետներն ավելի շատ են քան խելոքները, և ես կոպտում եմ հաճախ մարդկանց, ինչպես Ջիվանին է ասում, որ խելքի աշենան։ Եվ այսպիսի մի բան էլ կա ի վերջո, հայերը սիրում են, երբ իրենց կոպտում ես, դրա մասին վկայում է նաև հենց մեր պատմությունը», – ասել է հաղորդավար-պրոդյուսերը: