Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք. Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք. Նաիրա Զոհրաբյան

Ծխախոտային համաճարակը այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններց մարդ է մահանում։ Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։

Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ ավելի է 50 տոկոսով։

Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաեւ, այսպես կոչված, պասիվ ծխողները, ում ներկայությամբ պարբերաբար ծխում են եւ հատկապես երեխաները։ Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28 տոկոսը «սիգարետի ծխի գրոհի» արդյունք է։

Ծխախոտի ծուխը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից առնվազն 250-ը խիստ վնասակար են, իսկ 50-ը՝ քաղցկեղածին։

Այս ամենի մասին մտածելը հաստատ չէր խանգարի։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: