
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար պարգևատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Պետական պարգևներով պարգևատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Մեհրիբան Արիֆի Ալիևային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», – ասվում է փաստաթղթում: