Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը
Advertisement 1000 x 90

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը: Այս մասին տեղեկությունը օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության մասին մանրամասն տեղեկությունների չի տիրապետում, իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից տրամադրված գումարին, ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ այս պահի դրությամբ աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ:

«Կառավարության կողմից նախատեսվել է նախապես 2,2 մլրդ դրամ, որից ներկայումս աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ»,- ասաց Հովհաննիսյանը: