Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, ձեռնարկատեր Քայլի Ջեններն իր Instagram-օգտահաշվում լուսանկար Է զետեղել արեւապաշտպան ակնոցով, որը փակում Է դեմքի մեծ մասը եւ ծաղրի առարկա Է դարձել ցանցում:
«Ամառ-2019». գրել Է նա լուսանկարին կից: Օգտատերերի մի մասը հիացել Է Ջենների գեղեցկությամբ, բայց մեծամասնությունը նրան քննադատել Է ակնոցի անհաջող ընտրության համար:
«Դա կարող Է նաեւ Dior-ինը լինել, բայց ընդհանրապես ի՞նչ ….. (անհեթեթություն) Է»,-գրել Է Ջենների երկրպագուներից մեկը: «Ափսոսում եմ, որ դա այդքան հիմար տեսք ունի: Նրա դեմքը երազանք Է, որը չպետք Է դրա հետեւում թաքցնել»,- լուսանկարը մեկնաբանել Է մեկ այլ բաժանորդ:
Մարտի 5-ին Forbes հրատարակությունը Քայլի Ջեններին ճանաչել Է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն իր կարողությունը վաստակել Է ինքնուրույն: Աղջիկը կոսմետիկական միջոցների սեփական բրենդը՝ Kylie Cosmetics-ը, բացել Է 2016 թվականին եւ մինչ այժմ վաստակել Է 1 մլրդ դոլար: Այսպիսով, նա առաջ Է անցել Facebook սոցիալական ցանցի ստեղծողից՝ Մարտ Ցուկերբերգից, որն իր առաջին միլիարդը վաստակել Է 23 տարեկանում: